ԱՄՆ-ը կասեցնում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր նախագիծը

ԱՄՆ-ը կասեցնում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր նախագիծը

ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը երեք ամսով կասեցրել է պայմանագիրը Vaxart կենսատեխնոլոգիական ընկերության հետ, որը COVID-19-ի նոր պատվաստանյութ էր մշակում, հայտնում է Fox News-ը։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի ստեղծումը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնությամբ, որի մշակման համար հատկացվել է մոտ 460 մլն դոլար, իսկ պատվաստանյութի հետ կապված նախնական հետազոտությունների համար՝ 240 մլն դոլար։