
«Եվրամիությունը կասեցրել է այն ծրագրերը, որոնք ուղղակիորեն ձեռնտու էին Վրաստանի կառավարությանը», – InterpressNews առցանց լրատվական գործակալության թղթակցին հայտնել են ԵՄ մամուլի ծառայությունից։
Մինչդեռ ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել Էրազմուս+ ուսանողների և ուսուցիչների փոխանակման ծրագիրը Վրաստանի հետ բուհերի միջև։
«Երիտասարդներն առաջնագծում են՝ շարունակելու Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն։ Եվրամիությունը կշարունակի աջակցել նրանց»,- հրատարակությանը հայտնել են ԵՄ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը դադարեցրել էր գերմանա-վրացական գիտական համագործակցության ծրագրերը։