
Եվրամիությունը վրաստանյան քաղաքացիական հասարակական կազմակերպություններին աջակցող նախագիծ է նախաձեռնել։ Այս մասին գրում է aliq media-ն․
«Գործիր Վրաստանի համար» նախագիծը կտևի 2 տարի, կծախսվի շուրջ 1 մլն 568 հազար 328 եվրո։
ԵՄ Արևելյան գործընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը Վրաստանի շրջաններում, խթանել ժողովրդավարական կառավարումը և քաղաքացիական ներգրավվածությունը։