
Այսօր՝ մարտի 1-ին, Բաթումիում փողոցով քայլող մի կնոջ գլխին տանիքից ձյուն է թափվել։ Տեղեկությունը տարածում է տեղական «Բաթումելեբի» լրատվամիջոցը։
Ինչպես «Բաթումելեբի»-ին պատմում է ականատեսը, տուժած կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
«Բաթումելեբի»-ի փոխանցմամբ՝ Բաթումում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղացած ինտենսիվ ձյան հետեւանքով կես մետրից ավելի ձյուն է տեղացել։ Քանի որ տների տանիքները չեն մաքրվում, ձյան զանգվածը հալչում է շենքերի տանիքներից և ընկնում գետնին։ Նույնիսկ վտանգավոր տարածքները չեն նշվում ժապավենով: