
Գերմանիայի արևմտյան Մանհայմ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում ոստիկանական գործողություն է իրականացվում, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Ըստ տեղեկությունների՝ մեծ արագությամբ ընթացող սև ամենագնացը մխրճվել է կառնավալների սեզոնը նշելու հավաքված քաղաքացիների մեջ։