Էլեկտրաէներգիայի ներմուծումը թանկացել է

Էլեկտրաէներգիայի ներմուծումը թանկացել է

Վրաստանում էլեկտրաէներգիայի ներմուծման սակագինը կրկնապատկվել է։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2025 թվականի հունվար ամսին երկիր է ներմուծվել 334.5 մլն կՎտ․ժ էլեկտրաէներգիա, որի արժեքը գերազանցել է 8.73 միլիոն ԱՄՆ դոլարը։ Մինչդեռ, նախորդ տարվա նույն ամսում Վրաստանը գնել էր 160.1 մլն կՎտ․ժ էլեկտրաէներգիա ընդամենը 1.2 միլիոն ԱՄՆ դոլարով։

Տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Վրաստանի համար էլեկտրաէներգիայի ձեռքբերումը թանկացել է։ Օրինակ, անցած տարի 1 կՎտ․ժ-ի միջին ներմուծման արժեքը հարկերի հաշվարկից դուրս 75 ցենտ էր, իսկ այս տարվա հունվարին այդ արժեքը աճել է մինչև 2.61 դոլար։ Թվերը ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի ներմուծումը երկրի համար 248%-ով թանկ է տրվել։

Նշենք նաև, որ Վրաստանը էլեկտրաէներգիա գնում է միայն Ադրբեջանից և Ռուսաստանից։ 2025 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Ռուսաստանից՝ 189 հազար ԱՄՆ դոլարի։

Ի տարբերություն ներմուծման, 24 անգամ նվազել է տեղական արտադրության էլեկտրաէներգիայի արտահանումը։ Մասնավորապես, եթե 2024 թվականի հունվարին արտահանվել էր 8.47 մլն կՎտ․ժ էլեկտրաէներգիա՝ 551 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, ապա ընթացիկ տարվա առաջին ամսում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 341 հազար կՎտ․ժ (22 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ)։

2025 թվականի հունվարին Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվել է միայն Ադրբեջանի շուկա։