
Նինոշվիլի փողոցում ոստիկանները հետաքննության ընթացքում երկու հոգու են ձերբակալել։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Նինոշվիլի փողոցում ՆԳՆ աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա քրեական գործով քննչական գործողություն էին իրականացնում, որի ժամանակ երկու քաղաքացի չեն ենթարկվել իրավապահներին։
Գործակալությունը պնդում է, որ նրանք փորձել են փախուստի դիմել՝ քննչական գործողություններից խուսափելու համար, իրենց մեքենայով վրաերթի են ենթարկել երկու ոստիկանների՝ պատճառելով վնասվածքներ։ Այդ պահին ոստիկանները նախազգուշական կրակոց են արձակել։ Իրավապահների կողմից երկու մարդ է ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։