Թբիլիսիում տրակտորը շրջվել և մխրճվել է 3 մեքենայի մեջ

Թբիլիսիում տրակտորը շրջվել և մխրճվել է 3 մեքենայի մեջ

Թբիլիսիում Բեժան Կալանդաձեի խաչմերուկում տրակտորը շրջվել ու մխրճվել է 3 մեքենայի մեջ:

Ըստ տեղեկությունների երկու մարդ վիրավորվել է։

Ինչպես InterpressNews-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է «երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն»։

Լուսանկարը շրջանառվում է սոցցանցերում։