
2025 թվականի միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ինչպես նաև ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը սկսվել է այսօր ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 2-ին՝ ժամը 18:00-ին:
Այս մասին տեղեկություն է տարածում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։
Նրանց խոսքով, եթե թեկնածուները քննությունների գրանցման վճարը վճարեն մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողանան ավարտին հասցնել գրանցման գործընթացը, ապա մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն հնարավորություն կունենան լրացնել գրանցումը: