Նինոծմինդայում 10 տարեկան երեխան ընկել է բաց ջրհորը

Նինոծմինդայում 10 տարեկան երեխան ընկել է բաց ջրհորը

NOR ռադիոկայանին Նինոծմինդայի բնակիչը հայտնում է, որ իր 10-ամյա երեխան դպրոցից տուն գնալուց, ընկել է ջրափոսի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Ճոճաշենում։

«Հարգելի NOR-ի աշխատակիցներ, ուզում եմ կիսվել այսօրվա բարեբախտաբար լավ ավարտով պատահարից։ Այսօր երեխաս դպրոցից տուն վերադառնալուց, մեքենան շրջանցելուց ընկել է ջրհորը, որը սահմանազատված չէ ոչ մի նշանով ու եթե չլիներ կողքի ընկերը, երեխաս կխեղդվեր, 10 տարեկան»,- NOR-ին գրում է բնակիչը և հայտնում իր մեծ անհանգստությունը։

Ինչպես հայտնում է բնակիչը, դպրոցի ճանապարհը փոխել են թափառող շների պատճառով և այս անգամ էլ երեխան ընկել է ջրհորը։

«Խնդրում եմ համապատասխան մարմիններին ավելի նրբանկատորեն մոտենան մարդկանց անվտանգությանը վերաբերող հարցերին»,- նշում է բնակիչը։

Բարեբախտաբար երեխայի ընկերը կարողացել է ժամանակին օգնության հասնել։ Երեխայի ծնողը հորդորում է այս խնդրին շտապ լուծում տալ։