Աշխարհում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը կաճի 68%-ով

Աշխարհում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը կաճի 68%-ով

Հետազոտողները նախազգուշացնում են, որ առաջիկա տասնամյակներում ակնկալվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և մահացության դեպքերը կտրուկ կաճեն ամբողջ աշխարհում, իսկ ամենաբարձր ցուցանիշները կլինեն Հյուսիսային Եվրոպայում:

2022 թվականին այս քաղցկեղով ախտորոշվել է 2,3 միլիոն կին, որոնցից 670 հազարը դատապարտված է, հայտնում է Euronews-ը։

20 կնոջից մեկի մոտ կյանքի ընթացքում կախտորոշվի կրծքագեղձի քաղցկեղ՝ դարձնելով այն կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված ձևը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) նոր կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը կրծքագեղձի քաղցկեղից մահացությունների թիվը աշխարհում կաճի 68%-ով, իսկ նոր դեպքերի թիվը՝ 38%-ով։

«Ամեն րոպե չորս կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, և մեկ կին մահանում է այդ հիվանդությունից, և վիճակագրությունը գնալով վատանում է», – ասում է IARC-ի գիտնական և հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Ջոաննա Քիմը:

Զարգացող երկրները կկրեն անհամաչափ բեռ, զգուշացնում է գործակալությունը։

ԱՀԿ-ի զեկույցում ասվում է, որ թեև մահացության մակարդակը վերջին տարիներին նվազել է Կուբայում և 29 հարուստ երկրներում, միայն յոթն են համապատասխանում համաշխարհային առողջապահական նպատակներին՝ տարեկան առնվազն 2,5%-ով նվազեցնել մահացությունը: