
2025 թվականի փետրվարին Վրաստանի արտարժութային պահուստները տարեկան կտրվածքով նվազել են 27%-ով, իսկ ընդհանուր պահուստների ծավալը՝ 10.8%-ով։
Մասնավորապես, Վրաստանի ազգային բանկի վիճակագրության համաձայն, 2025 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր պահուստները նվազել են 512.3 միլիոն դոլարով, իսկ արտարժութային պահուստները՝ 1.166 միլիարդ դոլարով։
Ավելի կոնկրետ, 2024 թվականի փետրվարին Վրաստանի միջազգային պահուստների ծավալը կազմում էր 4.746 միլիարդ դոլար, մինչդեռ այս տարվա փետրվարին այն նվազել է մինչև 4.234 միլիարդ դոլար։ 2025 թվականի հունվարին պահուստների ծավալը գերազանցում էր 4.435 միլիարդ դոլարը։
Ինչ վերաբերում է կոնկրետ արտարժութային պահուստներին, Ազգային բանկի տվյալներով՝ 2025 թվականի փետրվարին դրանք կազմել են 3.129 միլիարդ դոլար, ինչը 1.166 միլիարդ դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և 206.9 միլիոն դոլարով պակաս՝ 2025 թվականի հունվարի համեմատ։
Ինչ վերաբերում է ոսկու պահուստների ծավալին, 2025 թվականի փետրվարի տվյալներով այն կազմում է 650.5 միլիոն դոլար։