Ամուսնական ոսկե մատանու գինը թանկացել է

Ամուսնական ոսկե մատանու գինը թանկացել է

2025 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 958 ակարգի ոսկուց ամուսնական մատանու գինն աճել է 33%-ով, ասվում է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

Համաշխարհային բորսաներում ոսկու գնի ռեկորդային աճին զուգահեռ թանկարժեք մետաղի գինը բարձրանում էր նաև Վրաստանում։

Ներկայումս համաշխարհային բորսաներում ոսկու մեկ ունցիայի գինը 2911 դոլար է։ Ոսկու գների մարտի 9-ի տվյալների համաձայն՝ ոսկու գներն աճել են տարեկան 34%-ով, ընդ որում՝ ընդամենը մեկ ամսում 2,4%-ով, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում ոսկին ամբողջ աշխարհում աճել է 74%-ով։