
Մարտի 7-ին, ուշ երեկոյան Բորջոմիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, այսպես կոչված, Չարխիսկալի բնակավայրում։ Տեղեկությունը տարածում է «Իմ քաղաքը ինձ սպանում է» հարթակը։
Ըստ ականատեսների՝ վարորդը հավանաբար կորցրել է ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել առանձնատան բակ։
Քաղաքացիները սոցիալական ցանցում գրում են, որ մեքենայում երկու հոգի է եղել, երկուսն էլ իրենց լավ են զգում։