
Գորիի Ծմինդածղալիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին: Կինը տեղում մահացել է:
ՆԳՆ-ից «Mtavari Arkhi»-ի կայքին հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը վերաբերում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտումը, որը հանգեցրել է մարդկային զոհերի։
Հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։