
Ռուսաստանում ձերբակալվել է «Բամստրոյպուտ» սնանկացած շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Տուշկևիչը։ Նա մեղադրվում է պետական միջոցների հափշտակման համար։
Հետաքննության տվյալներով՝ Տուշկևիչը թաքնվել է Վրաստանում, որից հետո Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալվել է և տեղափոխվել քննչական մեկուսարան:
Իր փաստաբանի խոսքով` Տուշկևիչը բուժման նպատակով գտնվում էր Վրաստանում և տեղյակ չէր իր դեմ հարուցված գործի մասին։ aliq.ge