Ժամանակավորապես փակ է վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը

Ժամանակավորապես փակ է վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ-ին գտնվող Դևդորակի ճանապարհային թունելով 2025 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է:

«Ճանապարհային թունելի փակման ժամանակ երթևեկությունը կուղղվի դեպի Դևդորակի թունելի շրջանցիկ ճանապարհ», – ասվում է ճանապարհային վարչության հաղորդագրության մեջ:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 77-րդ կմ-ի հատվածը (Արախվեթի գյուղ) նույնպես արգելափակված է, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացվեն։

Այս կապակցությամբ 2025 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-18:00-ն, ճանապարհի այս հատվածով  ժամանակավորապես սահմանափակ է կցորդներով կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը․ jnews.ge