Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանի Կամչատկա թերակղզու ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գրանցվել է Ավաչինսկի ծովածոցում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 94 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակում՝ 42,8 կմ խորության վրա։

Հաղորդում է Rustavi2.ge-ն։