Դժբախտ պատահարի հետևանքով մոտ 15 տարեկան դեռահաս է մահացել

Դժբախտ պատահարի հետևանքով մոտ 15 տարեկան դեռահաս է մահացել

Գուրիայի Լանչխութի քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով մոտ 15 տարեկան դեռահաս է մահացել։

Ինչպես «Mtavari Arkhi»-ի կայքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն։