
Երեկ ուշ երեկոյան Ճավճավաձեի պողոտայում տեղի է ունեցել սպանություն։ Մեկ տղամարդ է սպանվել։ Եվս մեկ մարդ վիրավորվել է։ Վիրավորված անձը դուրս է գրվել կլինիկայից։
Այս մասին InterpressNews-ին հայտնել են Սիմոն Խեչինաշվիլու կլինիկայից։
Նրանց պարզաբանմամբ՝ վիրավորի վերքը բուժվել է, և նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների կադրերում երեւում է, թե ինչպես է մի տղամարդ, մոտեցել նրան, կրակել ատրճանակից, ապա լքել դեպքի վայրը։
Դեպքի վայրում գտնվող բնակիչների խոսքով՝ իրենք լսել են մինչև 10 կրակոց։ Նրանց խոսքով՝ երկու փամփուշտ դիպել է մոտակա սրճարանի ապակիներին։
Վիրավորը, սպանված Ջանգվելաձեի ուղեկիցն էր։
Կրակոց արձակողին իրավապահները դեռ չեն ձերբակալել։ Նրան ձերբակալելու ուղղությամբ ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ։
Ինչպես InterpressNews-ին հայտնել են ՆԳՆ-ից, հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ներառում են դիտավորյալ սպանություն և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը։