
Կախեթում դժբախտ պատահարի հետևանքով մոտ 70 տարեկան տղամարդ է մահացել։
Դեպքը տեղի է ունեցել Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլի գյուղում։
Ըստ տեղացիների՝ տղամարդը այրում էր խաղողի այգու աղբը, երբ ծխից կորցրել է գիտակցությունը, չի կարողացել հեռանալ տարածքից և այրվել է:
Դեպքի վայր են կանչվել հրշեջ-փրկարարական ծառայություններն ու շտապօգնությունը, սակայն նրանց չի հաջողվել փրկել տղամարդուն։ interpressnews.ge