Թբիլիսիում երիտասարդ է սպանվել

Թբիլիսիում երիտասարդ է սպանվել

Հայտնի են դարձել լուսադեմին Թբիլիսիում տեղի ունեցած սպանության որոշ մանրամասներ։

Մահացածի ընկերների խոսքով՝ 21-ամյա երիտասարդը մահացու վիրավորում է ստացել սրտի շրջանում։

«Ինչպես ինձ ասացին, [Գեորգի Ախալայան] մենակ է եղել, վիրավորվել է սրտի շրջանում։ Արյան մեծ կորուստ է եղել, և հնարավոր չի եղել դադարեցնել արյունահոսությունը։ Որքան տեղյակ եմ, ոչ ոք ձերբակալված չէ։ Ռատիս բարում պահակ է աշխատել»,- պատմում է հանգուցյալի ընկերը։

Ինչպես Interpressnews-ին հայտնում են ՆԳՆ-ից, հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն), ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները։