Ե՞րբ կգործի ծխախոտի արտադրության լիցենզավորման պարտավորությունը

Ե՞րբ կգործի ծխախոտի արտադրության լիցենզավորման պարտավորությունը

Վրաստանում թութունի արտադրության լիցենզավորման պարտավորությունը, որը պետք է ուժի մեջ մտներ 2025 թվականի հունվարի 1-ից, հետաձգվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

Լիցենզավորման ժամկետի 9 ամսով հետաձգման նախագիծն արդեն ներկայացված է խորհրդարանում։

2023 թվականի հուլիսին խորհրդարանը ընդունեց օրենք, որով թութունի արտադրությունը դարձավ լիցենզավորման ենթակա գործունեություն, և արտադրող ընկերությունների համար սահմանվեցին մի շարք պահանջներ։ Արտադրության լիցենզիայի արժեքը սահմանվել է 50,000 լարի։

Լիցենզիա ստանալու համար ընկերություններին պարտավորեցրել են ստեղծել հատուկ լաբորատորիա, որտեղ պետք է ստուգվի, թե արդյոք արտադրանքը համապատասխանում է կառավարության կողմից սահմանված չափանիշներին։

Օրենքի նախաձեռնողները լիցենզավորման ժամկետի հետաձգումը պայմանավորում են լաբորատորիաների ստեղծման հետ կապված տեխնիկական դժվարություններով։

»Լաբորատոր սարքավորումների ամբողջական ձեռքբերման և տեղադրման համար պահանջվում է մոտ 7-9 ամիս»,- նշված է օրենքի նախագծի բացատրական գրության մեջ։