Արմատներով Սաթխայից Արթուր Բրոյանի ձեռքբերումները

Արմատներով Սաթխայից Արթուր Բրոյանի ձեռքբերումները

ՀՀ սպորտի վարպետ Արթուր Արմենի Բրոյանը ծնվել է 2007 թվականին Ջրվեժ գյուղում, սովորում է Ջրվեժի միջնակարգ դպրոցում: Նա արմատներով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղից է։ 2012 թվականից հաճախել է ըմբշամարտի և մասնակցել է մի շարք մրցաշարերի՝

Վրաստանում մասնակցել է 26 կգ քաշային կարգում և զբաղացրել առաջին տեղը, 2018 թվականին մասնակցել է կրտսեր պատանիների ըմբշամարտի բաց առաջնությանը և գրավել առաջին տեղը:

Արթուր Բրոյանը 2021 թվականին մասնակցել է 15 տարեկանների ՀՀ առաջնությանը 41 կգ քաշային կարգում և գրավել առաջին տեղը, նույն թվականին Բուլղարիայում մասնակցել է 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը՝ գրավելով երրորդ տեղը։

Ջրվեժի մարզադպրոցում 2021 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վահե Էլբակյանի անվան 1-ին հուշամրցաշարին գրավել է առաջին տեղը։

Պատանի մարզիկը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցել է 17 տարեկանների աշխարհի առաջնությանը և գրավել երկրորդ տեղը։

Վրաստանում 2024 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը 60 կգ քաշային կարգում և զբաղացրել առաջին պատվավոր տեղը։ Այնուհետև մասնակցել է 20 տարեկանների ՀՀ առաջնությանը 60 կգ քաշային կարգում և գրավել երրորդ տեղը։

Արթուր Բրոյանին 2024 թվականին ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում։