Դոնորների աջակցությամբ վերջին 5 տարում կառուցվել է 29 դպրոց և մանկապարտեզ

Դոնորների աջակցությամբ վերջին 5 տարում կառուցվել է 29 դպրոց և մանկապարտեզ

Համաշխարհային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ 2020-2024 թվականներին երկրի ամբողջ տարածքում ավարտվել է 9 դպրոցի և 20 մանկապարտեզի կառուցում և/կամ վերակառուցում:

Ծրագրերի ֆինանսական աջակիցներն էին Եվրոպայի ներդրումային բանկը (EIB), Ասիայի զարգացման բանկը (ADB), Հյուսիսատլանտյան երկրների շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիան (NEFCO) և Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը (CEB):

Մունիցիպալ զարգացման հիմնադրամի տեղեկատվությամբ, հաշվետու շրջանում դոնորներից դպրոցների վերակառուցման համար տրամադրվել է 50 943 433 լարի վարկ, իսկ մանկապարտեզների համար՝ 75 200 355 լարի: Այդպիսով, ընդհանուր առմամբ 30 նախագծերում ծախսվել է ավելի քան 125 միլիոն լարի:

Հատկանշական է, որ այս շրջանում դոնորների ֆինանսավորմամբ, Ախալցիխեում կառուցվել է մանկապարտեզ, որի համար ծախսվել է 2 674 163 լարի: tv9news.ge