Խոշոր հրդեհ Հարավային Կորեայում

Խոշոր հրդեհ Հարավային Կորեայում

Հարավային Կորեայում հրդեհը ոչնչացրել է 3000 հեկտար հող, 1500 մարդ մնացել է առանց տանիքի, 15 գյուղ դատարկվել է: Բնակիչները «սպասում են», որ իրենց տները նույնպես այրվելու են:

Այս պահին տարերքն ունի բռնկման 27 օջախ։ Մահացել է առնվազն չորս մարդ, ևս վեցը տուժել են։ Հրդեհները սկսվել են ուրբաթ Սեուլից 250 կմ հարավ-արեւելք գտնվող Սանչհոն օկրուգում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն գրավել է այլ շրջաններ։

Ամենից շատ տուժել է Յեյսոն գավառը։ Այնտեղ այրվել է ավելի քան 1000 հեկտար հողատարածք։

Նույն թաղամասում է գտնվում Սիլլա դինաստիայի Ունրամսի հնագույն տաճարը, որն այրվել է: Բարեբախտաբար, վանականներին հաջողվել է փրկել արտեֆակտները։ auroranews.am