Վրացի երկրպագուները իրեր են նետել հայ երկրպագուների վրա

Վրացի երկրպագուները իրեր են նետել հայ երկրպագուների վրա

Մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղի ժամանակ վրացի երկրպագուները հայ երկրպագուների վրա իրեր են նետել։ Մարզադաշտում լարված իրավիճակ է ստեղծվել։ Երկրպագուների միջև քաշքշուկ է եղել։

Նշենք, որ մարտի 20-ին Հայաստանում կայանալիք հանդիպման ընթացքում տարածվել էին տեղեկություններ, ըստ որի հայերը գողացել էին վրացի երկրպագուների ավտոմեքենաների համարանիշները և պահանջել գումար՝ դրանք վերադարձնելու համար։ Սակայն Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ն հերքել է նման դեպքի առկայությունը։