1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներ

1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներ

Ռուսաստանի ՆԳՆ-ն հանցանք կատարելու համար դադարեցրել է գրեթե 1500 մարդու ՌԴ քաղաքացիությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը գերատեսչության միացյալ կոլեգիայի ընդլայնված նիստում։

«Ապօրինի գործունեության մեջ ներգրավվելու պատճառով գրեթե 1500 մարդու քաղաքացիությունը դադարեցվել է»,- ասել է նա։

700 հազար անօրինական ներգաղթյալներ ստիպված կլինեն լքել Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը։