Երեխայի առողջ զարգացման համար որքան՞ է անհրաժեշտ կրծքով կերակրել

Երեխայի առողջ զարգացման համար որքան՞ է անհրաժեշտ կրծքով կերակրել

Բեն-Գուրիոնի համալսարանի իսրայելցի գիտնականներն այլ երկրների գործընկերների հետ միասին պարզել են, որ երկարատև և բացարձակապես կրծքով կերակրումը զգալիորեն նվազեցնում է նյարդաբանական զարգացման կասեցման հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open գիտական  հանդեսում։

Գիտնականների թիմը Իսրայելի ազգային առողջապահական համակարգում վերլուծել է 2014-2020 թվականների՝ ավելի քան 570 հազար երեխաների տվյալները:

Արդյունքները ցույց են տվել, որ այն նորածինները, ովքեր վեց ամիս և ավելի կրծքով սնվել են, լեզվի և շարժողական զարգացման ուշացումները 27%-ով ավելի քիչ են՝ եթե սնվել են բացառապես կրծքով, իսկ եթե նրանց կերակրել են խառը ռեժիմով, նրանց համեմատ, որոնց կրծքով են կերակրել վեց ամսից պակաս կամ ընդհանրապես չեն կերակրել կրծքով, 14%-ով քիչ են ենթակա լեզվի և շարժողական զարգացման ուշացումների:  

Բացի դրանից, 37 հազար 704 զույգ եղբայրների և քույրերի վերլուծությունը ցույց է տվել, որ այն երեխաներին, որոնք ավելի երկար են կերակրվել կրծքով, ավելի քիչ են հակված զարգացման խանգարումների ախտորոշման: Այս խմբում զարգացման հետաձգման վտանգը կրճատվել է 9%-ով, իսկ նյարդաբանական խանգարումների վտանգը՝ 27%-ով:

Կապը պահպանվել է նույնիսկ այնպիսի գործոնների հաշվի առնելուց հետո, ինչպիսին են վաղածին լինելը, ծնվելու պահին ցածր քաշը և ընտանիքի խոցելի սոցիալ-տնտեսական վիճակը:

«Այս տվյալներն ընդգծում են, որ կրծքով կերակրելը ոչ միայն սննդային խնդիր է, այլ նաև նպաստում է երեխայի ճանաչողական և սոցիալական առողջությանը»,-նշել են հեղինակները:

Ծնողներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին խրախուսվում է երեխաների համար խնամք պլանավորելիս հաշվի նստել այս եզրահանգումների հետ: