Քութաիսիում ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ զոհվել է

Քութաիսիում ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ  զոհվել է

Քութայիսիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեք մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքից դուրս գալու ճանապարհին՝ Ծղալծիթելա կամրջի մոտ։

Ականատեսների վկայությամբ՝ մեծ արագությամբ ընթացող մեքենան ընկել է գետը, և դրանում գտնվող բոլորը տեղում մահացել են։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ուշ գիշերը։ Դեպքի վայրում են գտնվել պարեկային ոստիկանության աշխատակիցները և շտապօգնության բրիգադները։ interpressnews.ge