
Սվանեթում զբոսաշրջիկ է զոհվել ձնահյուսի հետևանքով: Տեղեկությունը Publika-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածը կին է։
Մեստիայի քաղաքապետարանի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանին BM.GE-ին ասել է, որ «Ուշգուլիում 4 ալպինիստ առանց էքսկուրսավարի դահուկներ են քշել, որոնցից մեկը ձնահյուսի տակ է ընկել ու մահացել, մյուսները հայտնաբերվել են ձնահյուսի կողքին ու ողջ են մնացել, չեն տուժել»։