
Վրաստանի պետական դպրոցներում կավելացվեն 1 832 արտաքին և 2 548 փակ տեսախցիկներ: 2025 թվականի ընթացքում նախատեսվում է մի շարք հանրակրթական դպրոցների տեսահսկման համակարգ գնել,- հայտնում է bpn.ge-ն։
Տեսահսկման համակարգերի գնման և դրանց տեղադրման մրցույթը հայտարարվել է մարտի 26-ին և դրա հաշվարկային արժեքը կազմում է 4 910 000 լարի։
Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ կառավարությունը գնում է.
Մրցույթի պայմանների համաձայն՝ մատակարարը պարտավոր է իր միջոցների հաշվին ապահովել ապրանքների առաքումը յուրաքանչյուր դպրոց հարակից ծառայություններով (տեղադրում/կարգավորում) և համապատասխան ծառայության մատուցումը երաշխիքային ժամանակահատվածում։
Տեսախցիկների գնման հայտերի ընդունումը կսկսվի ապրիլի 2-ին և կավարտվի ապրիլի 4-ին։ jnews.ge