
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվելու է Վրաստանի հարցը։
ԵԽԽՎ օրակարգում նշված է, որ ապրիլի 7-11-ը Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանում հատուկ ուշադրություն է դարձվելու Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Սերբիայի խնդիրներին։
Մասնավորապես, կանցկացվեն հրատապ ընթացակարգային քննարկումներ՝ «Իրավիճակը Վրաստանում և բանաձևի շարունակությունը» և «Վրացական խորհրդարանական պատվիրակության մանդատների չեղարկում, որոնք դեռևս չվավերացված են՝ էական հանգամանքներով» թեմաներով։
Նշենք, որ ձմեռային լիագումար նիստի բացման օրը ԵԽԽՎ-ում վիճարկվել են Վրաստանի պատվիրակության լիազորությունները։ ԵԽԽՎ-ն որոշել է, որ «Վրացական երազանք»-ի պատվիրակությունը սահմանափակ լիազորություններ կունենա մինչև հաջորդ նստաշրջան, և ամբողջական վավերացման համար պետք է կատարվեն կոնկրետ նախապայմաններ՝ վերադառնալ ժողովրդավարական ուղի։ Հունվարի 29-ին ընդունած բանաձևով Խորհրդարանական վեհաժողովը «Վրացական երազանք»-ից պահանջել է մինչև այս տարվա ապրիլ նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Ի պատասխան՝ «Վրացական երազանք»-ի որոշմամբ, Վրաստանը դադարեցրեց աշխատանքը ԵԽԽՎ-ում։ aliq.ge