Հինգ հոգու դանակահարության մեջ կասկածվողը 30-ամյա ուկրաինացի է

Հինգ հոգու դանակահարության մեջ կասկածվողը 30-ամյա ուկրաինացի է

Ամստերդամում հինգ հոգու դանակահարության մեջ կասկածվողը 30-ամյա ուկրաինացի է Դոնեցկի մարզից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ամստերդամի կենտրոնում հարձակումը տեղի է ունեցել մարտի 27-ին, դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա և վիրավորել հինգ մարդու։

Հարձակվողին արագ ձերբակալել են դեպքի վայրում՝ անցորդների օգնությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրա արարքի դրդապատճառն անհայտ է։

Ձերբակալվածը դատարանի առջև կկանգնի ապրիլի 1-ին։ Տուժածներից չորսը դեռ շարունակում են մնալ հիվանդանոցում։ Ոստիկանության տվյալներով՝ նրանց վիճակը կայուն է։