
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրեն շտապ 8 միլիոն դոլար է անհրաժեշտ երկրաշարժից տուժած Մյանմարի օգնության համար, հայտնում է BBC-ն։
ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ արձագանքում է արտակարգ իրավիճակների ակտիվացման ամենաբարձր մակարդակով և փնտրում է նվիրատվություններ տուժած քաղաքացիներին բուժելու, հիվանդության տարածումը կանխելու և հիմնական առողջապահական ծառայությունները վերականգնելու համար:
Մյանմայի ռազմական ղեկավարությունը հաստատել է, որ ներկայիս տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է 1700 մարդ, հարյուրավոր անհետ կորածներ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։