
Սլովակիայի կենտրոնում արջի հարձակման հետևանքով տղամարդ է մահացել, հայտնել է երկրի Բնապահպանության պետական գործակալությունը։
«Նախնական բացահայտումները ցույց են տալիս, որ տղամարդը մահացել է գորշ արջի հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից»,- ասվում է պետական ծառայության հաղորդագրության մեջ։
Տղամարդը անհետացել է կիրակի երեկոյան, իսկ նրա մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Դետվա շրջանի (կենտրոնական Սլովակիայում) անտառում։
Տեղում աշխատում են մասնագետները, տեղադրում են այդ տարածքում արջի հնարավոր առկայության մասին նախազգուշացնող ցուցանակներ, նշանակվել են փորձաքննություններ։ shantnews.am