Նինոծմինդայի Ազատություն փողոցի փոսերը ասֆալտապատվում են

Նինոծմինդայի Ազատություն փողոցի փոսերը ասֆալտապատվում են

Այսօր, Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցում «Ջավախավտոգզա» ընկերությունը կատարում է փոսերի ասֆալտապատման աշխատանքներ:

NOR-ը բազմիցս անդրադարձել է խնդրին, որ Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը երկար ժամանակ է, ինչ քանդված է, և ճանապարհին առաջացել են բազմաթիվ խորը փոսեր, որոնք դժվարացնում են երթևեկությունը և մեծացնում են ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը:

Նշենք նաև, որ օրեր առաջ NOR ռադիոկայանը զրույց էր ունեցել «Ջավախավտոգզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ով մեզ հայտնել էր, որ այս աշխատանքները միայն ժամանակավոր բնույթ ունեն: Մեր հարցին, թե երբ կկատարվեն ասֆալտապատման ամբողջական աշխատանքները, նա ասել էր, որ դեռ չգիտեն։

Ինչ վերաբերվում է Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհին, իրենց ընկերությանը չի պատկանում, բայց կկատարեն փոսալցման աշխատանքներ մինչև Օրլովկա։

Տեսանյութ․

Նինոծմինդայի Ազատություն փողոցի փոսերը ժամանակավորապես փակվում են