«Սոփլիս Նոբաթի»-ն վաճառքից հանում է ադրբեջանցի գործընկերների կողմից արտադրված կաթնամթերքի փոքր խմբաքանակ

«Սոփլիս Նոբաթի»-ն վաճառքից հանում է ադրբեջանցի գործընկերների կողմից արտադրված կաթնամթերքի փոքր խմբաքանակ

Մեզ համար «PepsiCo»-ում ոչինչ ավելի կարևոր և առաջնահերթ չէ, քան մեր հաճախորդներին անվտանգ և որակյալ ապրանքներ տրամադրելը: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող առանց հայտարարության թողնել Սննդի ազգային գործակալությունից այսօր ստացված հրամանը, ըստ որի մենք վաճառքից հանում ենք ադրբեջանցի մեր գործընկերների կողմից արտադրված կաթի փոքր խմբաքանակը (UHT կաթ),- ասված է սոցցանցում «Սոփլիս Նոբաթի»-ի տարածած հայտարարության մեջ։

«Ցանկանում ենք նշել, որ այս ապրանքը վտանգ չի ներկայացնում օգտատիրոջ համար, սակայն, ըստ գործակալության որոշման, ենթադրություն կա, որ այն կարող է չհամապատասխանել որոշ տեղական պահանջներին։

Պահանջների տեխնիկական մանրամասներում տարաձայնություններն ու անորոշությունները վերացնելու համար մենք ակտիվ երկխոսություն ենք վարում պատկան մարմինների հետ՝ ամեն ինչ ավելի պարզ և հասկանալի դարձնելու համար։ Առավելագույն անվտանգության համար կաթի նշված խմբաքանակն ամբողջությամբ կհանվի վաճառքից առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Բացի այդ, մենք դադարեցնում ենք համագործակցությունը վերոնշյալ ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ մինչև բոլոր տեխնիկական մանրամասները պարզվեն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կանոնակարգը վերաբերում է միայն Ադրբեջանում արտադրվող ուլտրապաստերիզացված կաթի փոքր քանակությանը և որևէ կերպ չի ազդում «Սոփլիս Նոբաթի»-ի վրացական գործարանում արտադրվող արտադրանքի վրա։ Մեր արտադրանքը համապատասխանում է որակի և սննդի անվտանգության բոլոր պահանջներին և լիովին հարմարեցված է խիստ միջազգային չափանիշներին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը թյուրիմացության համար և խոստանում, որ ամեն ինչ արդյունավետ և մանրակրկիտ կուսումնասիրենք»,- ասված է «Սոփլիս Նոբաթի»-ի հայտարարության մեջ։

Երեկ Սննդի ազգային գործակալությունը հայտարարել է, որ «Սոփլիս Նոբաթի» կաթի նմուշներում աֆլատոքսին է հայտնաբերվել և սպառողներին հորդորել է չօգտագործել նշված կաթը։ Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ «Սոփլիս Նոբաթի» ներկրված կաթի հինգ նմուշ հանվում և կնքվում է շուկայից։