
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր վարչության քննչական բաժնի աշխատակիցները՝ իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, մեծ չափերի խարդախությամբ գումար հափշտակելու փաստով ձերբակալել են 1991 թվականին ծնված Ա.Ք.-ին:
Հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։
Քրեական գործով իրականացված մասշտաբային քննության արդյունքում պարզվել է, որ տուժած ամուսնական զույգը ցանկացել է ունենալ երեխա փոխնակ մայրության միջոցով, այդ նպատակով դիմել են իրենց ծանոթ Ա.Ք.-ին:
Որոշ ժամանակ անց մեղադրյալը, օգտվելով նրանց վստահությունից, հայտնել է, թե գտել է երկու փոխնակ մայր, համոզել է նրանց, որ ծնվել են աղջիկ երեխաներ, որոնք ունեցել են առողջական խնդիրներ, և իբր նրանց բուժման համար՝ խաբեությամբ ստացել է մեծ չափերով գումար։ Հասցված վնասի ընդհանուր գումարը կազմել է 310 հազար լարի և 15 հազար ԱՄՆ դոլար :
Իրավապահները իրականացրած օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Ա.Ք.-ին։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետի հատկանիշներով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։