Ավերիչ ջրհեղեղներ, զոհեր, արտակարգ տարհանումներ. իրավիճակը՝ ԱՄՆ-ում

Ավերիչ ջրհեղեղներ, զոհեր, արտակարգ տարհանումներ. իրավիճակը՝ ԱՄՆ-ում

Հզոր տեղատարափ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում, որոնք առնվազն 16 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ ռիսկի գոտում է գտնվում 41 մլն մարդ:

Տեղումները հանգեցրել են արտակարգ տարհանման և ճանապարհների փակման։ Միայն շաբաթ օրը գրանցվել է ավիաչվերթների ավելի քան 6 հազար ուշացում և էլեկտրականության զանգվածային անջատումներ։

Օդերևութաբաններն արդեն երեք օր չդադարող անձրևներն անվանել են «աննախադեպ փոթորիկների սեզոնից դուրս»: auroranews.am