Վերելակը փլուզվել է, ներսում 5 հոգի են եղել

Վերելակը փլուզվել է, ներսում 5 հոգի են եղել

Առկա տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ մի քանի ժամ առաջ, Դիդուբի թաղամասի Միրցխուլավա փողոցում գտնվող բարձրահարկ շենքում փլուզվել է վերելակը, որում 5 մարդ է եղել։ Ինչպես գրում են վերելակի ուղեւորները սոցցանցերում, վերելակը վթարային տեղաշարժ է սկսել 22-րդ հարկից։

«Միրցխուլավայի յոթերորդ շենքում վերելակը փլուզվեց, ներսում 5 հոգի էինք… մահվան աչքերին նայեցինք, մեզ արգելակներով իջեցրին 22-րդ հարկից, 5 հոգի հրաշքով ողջ մնաց»,- գրել է քաղաքացիներից մեկը։

Ինչպես «Mtavari Arkhi» կայքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները, նշված դեպքի վերաբերյալ ծանուցում չեն ստացել։ mtavari.tv