Բոլնիսի Մամխուտ գյուղի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Բոլնիսի Մամխուտ գյուղի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Բոլնիսիի մունիցիպալիտետի Մամխուտ գյուղի տներից մեկում տարեց կնոջ դի են գտել։ MarneuliNews.ge-ն հայտնում է, որ ապրիլի 6-ի երեկոյան 71-ամյա կնոջ դի է հայտնաբերվել։ Հարևանների խոսքով՝ կինը տանը միայնակ է ապրել։ Նրանց տեղեկություններով՝ տեղում նկատվել են նաեւ արյան հետքեր։

Դեպքի վայրում գիշերը ոստիկաններն ու դատաբժշկական փորձագետները քննչական գործողություններ են իրականացրել։ mtavari.tv