
Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագրի ձևը կփոխվի։ Գրում է մեր գործընկեր Ալիք Մեդիա լրատվականը
Համապատասխան հրամանը «Վրացական երազանք»-ի կառավարության արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին ստորագրել է 2025 թվականի ապրիլի 3-ին (Օխանաշվիլին զբաղեցնելու է Վրաստանի Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը)։
Արդարադատության նախարարի նոր հրամանով, բացի Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագրից, հաստատվել են «կենսաչափական դիվանագիտական անձնագրի, կենսաչափական պաշտոնական անձնագրի, նաև Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագրի և փախստականի կենսաչափական ճամփորդական փաստաթղթի տեխնիկական բնութագրերն ու ձևերը»։
Նոր ձևի անձնագրերը կտրամադրվեն 2025 թվականի հունիսի 4-ից: Դրանից բացի, նախկինում տրված անձնագրերը կգործեն վավերականության ժամկետի ընթացքում:
Նոր և գործող անձնագրերի լուսանկարները ստորև.
(Նոր (ձախ) և գործող (աջ) կենսաչափական անձնագրերը / լուսանկարները. նախարարական հրամաններից)
(Նոր (ձախ) և գործող (աջ) կենսաչափական անձնագրեր / լուսանկարներ)
(Նոր (ձախ) և գործող (աջ) կենսաչափական անձնագրեր / լուսանկարներ)
Մեկ այլ հրամանով՝ 2025 թվականի հունիսի 4-ից կփոխվեն նաև Վրաստանի քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, ժամանակավոր կացության, մշտական բնակության և ժամանակավոր անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի տեխնիկական բնութագրերը/ձևերը։