
Այսօր՝ ապրիլի 7-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքի Պուշկին-Գոգոլ խաչմերուկում։
Mercedess և Subaru մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար։
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն մեքենաները կրել են զգալի վնաս։
Հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։