
Ոստիկանության գնդապետ Ռամազ Թաթարաշվիլին նշանակվել է Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության տնօրեն։ Նախկինում նա զբաղեցրել է Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Այս մասին տեղեկություն է հրապարակվել Facebook-ի «Ամեն ինչ ոստիկանության մասին» էջում, որի նկարագրության մեջ նշվում է, որ այն «Վրաստանի պետական կառույցներին աջակցող պաշտոնական էջն է»։
Ռամազ Թաթալաշվիլին ներքին գործերի նախարարության ղեկավար պաշտոններում երկար տարիների փորձ ունի։ jnews.ge