
Բաթումիում մունիցիպալ ավտոբուսը վրաերթի է ենթարկել զեբրա անցումով անցնող կնոջը։ Այդ ժամանակ ավտոբուսի հետևից ընթացող մեկ այլ մունիցիպալ ավտոբուս է բախվել դրան։ Տուժած կինը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքը տեղի է ունեցել Պուշկին-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում։
Ականատեսները տեղական «Բաթումելեբի» հրատարակությանը պատմել են, որ կինը չի կարողացել հատել զեբրա անցումը, քանի որ իրեն վրաերթի է ենթարկել ավտոմեքենան։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276 հոդվածի հատկանիշներով։ mtavari.tv