Գնացքը հարվածել է մանկահասակ երեխայի․ երեխան տեղում մահացել է

Գնացքը հարվածել է մանկահասակ երեխայի․ երեխան տեղում մահացել է

Բաթումի կայարանի մոտ մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել անչափահաս երեխայի։ Նա տեղում մահացել է: Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի երկաթուղին»։

Մասնավորապես, տարածված տեղեկատվության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բաթումի կայարանի մերձակայքում։ Մարդատար գնացքը հարվածել է մանկահասակ երեխայի։ Անչափահասը տեղում մահացել է։

«Գնացքը մոտենում էր կառամատույցին, որը պետք է կատարեր Բաթումի-Քութաիսի ուղևորությունը: Դեպքի վայր են ժամանել պարեկային և քրեական ոստիկանությունը:

«Վրաստանի երկաթուղին» իր ցավն է հայտնում ողբերգության կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին»,- ասվում է տեղեկատվության մեջ։ interpressnews.ge