Նյու Յորքում ուղղաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել

Նյու Յորքում ուղղաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել

Վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, մահացել է: Ուղղաթիռը, որում եղել է զբոսաշրջիկների ընտանիք, ընկել է Նյու Յորքի Հուդսոն գետը, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին։

Քաղաքապետի խոսքով՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքը Իսպանիայից էր, իսկ վեցերորդ մահացածը օդաչու էր։ Նրանցից չորսը մահացած են եղել դեպքի վայրում, իսկ երկուսը մահացել են տեղի հիվանդանոցներ տեղափոխվելուց հետո։

Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները ABC News-ին հայտնել են, որ զոհվածների թվում են Իսպանիայի և հարավ-արևմտյան Եվրոպայի Siemens տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ավգուստին Էսկոբարը, նրա կինը՝ Մերս Կամպրուբի Մոնտալը և նրանց երեխաները՝ 4, 5 և 11 տարեկան:

Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը հայտնել է, որ հետաքննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։ interpressnews.ge