
Վարակաբան Մայա Բուծաշվիլին զգուշացնում է հանրությանը և գրում, որ գարնանը կարմրուկի դեպքերի աճ է սպասվում։
«Կարմրուկը վերադարձել է»,- զգուշացնում են հանրային առողջապահական գործակալությունները։ Դա վերաբերելու է թե՛ եվրոպական մայրցամաքին, թե՛ ԱՄՆ-ին։
Եվրոպայում կարմրուկի դեպքերը հասել են վերջին 25 տարվա ամենաբարձր մակարդակին։ Արձանագրվել է մահվան 38 դեպք։ Հիվանդությունների վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ դեպքերի զգալի մասը տեղի է ունենում 15-19 տարեկան և 30 տարեկանից բարձր մարդկանց մոտ։
Եվրոպայում կարմրուկի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Ռումինիայում (30 հազար)։
Այս գարնանը կարմրուկի դեպքերի աճ է սպասվում:
Դեպքերի մեծ մասը տեղի է ունենում չպատվաստված մարդկանց մոտ։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հենց հիմա, որ մարդիկ պատվաստվեն կարմրուկի դեմ»,- գրում է Մայա Բուծաշվիլին։ primetime.ge