
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent.net-ը։
Քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը նշել է, որ զոհերը բազմաթիվ են։
«Այսօր հրթիռային հարվածի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել խաղաղ բնակչությանը»,- գրել է նա։
Հավելենք, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամի իր ալիքում նշել է, որ ՌԴ-ն կիրառել է բալիստիկ հրթիռ:
Այս պահին հայտնի է, որ զոհվել է 21 մարդ։ Տուժածները մոտ 20-ն են։ auroranews.am